Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախկինում կատարված ընտրակեղծարարության, իշխանագողության հետևանքները դեռ երկար ենք «վայելելու»». Հ. Խուրշուդյան

14:32, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Նախկինում կատարված ընտրակեղծարարության, իշխանագողության հետևանքները դեռ երկար ենք «վայելելու»». Հ. Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Մինչ նախկինների օրոք ԱԱԾ-ն զբաղված էր այդ նույն նախկինների իշխանությունն ամրապնդելով, ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ գործեր սարքելով, հալածանքներ կազմակերպելով, ու, ամենակարևորը՝ բիզնեսով զբաղվելով՝ Ադրբեջանի հետախուզությունը Հայաստանը դարձրել էր իր դուքյանը, հանգիստ ելումուտ էր անում ամենագաղտնի անկյունները, ստանում ամենագաղտնի տեղեկությունները (հղումը՝ մեկնաբանության մեջ): Վստահ եմ՝ սա միակ հավաքագրված դավաճանը չէր, որով ժամանակ չեն ունեցել զբաղվել նախկինում Հայաստանի ազգային անվտանգությունը տապալած, իսկ այսօր քաղաքականության մեջ քթները խոթած անվտանգության ոլորտի «գեներալները»...
     Հայաստանում նախկինում կատարված ընտրակեղծարարության, իշխանագողության հետևանքները դեռ երկար ենք «վայելելու»: Մինչդեռ այդ նույն իշխանագողերը՝ իշխանության բռնազավթիչներն ու ուզուրպատորները նորից իշխանության են ձգտում, հրապարակներ լցնում:
     Ու այսքանից հետո տարբեր «խաղաղության աղավնիներ»՝ ընդհուպ Հանրային հեռուստաընկերության «կարկառուններից», հանրությանը համոզում են, թե եկեք մոռանանք անցյալը ու բացառապես ապագային նայենք: Դե, եթե որոշել եք ներել բոլոր պետական հանցագործներին՝ այս մեկ դավաճանին ինչու եք հետապնդում: Իրեն էլ ներեք: Իր կատարած հանցագործությունն անգամ ավելի փոքր է, քան Սերժինն ու Քոչարյանինը, գոնե ընդգրկուն ու համակարգային չէ, այլ դրվագային»:

2196 | 0
Facebook