Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շուրջ 6000 անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ». Անահիտ Ավանեսյան

18:48, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
«Շուրջ 6000 անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ». Անահիտ Ավանեսյան

«Հայաստանում շուրջ 6000 անձ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա հայտնեց, որ գոհ չեն պատվաստման ցուցանիշներից և ամեն ինչ անում են, որպեսզի տեմպն ավելանա. «Շուրջ 6000 պատվաստվողներից որևէ մեկի մոտ բարդություններ, անցանկալի հետևանք չի առաջացել»,- ընդգծեց Ավանեսյանը։

Նա նաև հայտնեց, որ այսօրվանից գործում են երկու շարժական կետեր` Հյուսիսային պողոտայում և մոլերում, և ցանկացողները կարող են նաև այնտեղ պատվաստվել։

2077 | 0
Facebook