Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մեծ Բրիտանիայի թագուհու ներքնազգեստը հանվել է աճուրդի

02:20, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Մեծ Բրիտանիայի թագուհու ներքնազգեստը հանվել է աճուրդի

Բրիտանական հազվագյուտ իրերի, կերպարվեստի թանգարանը կորոնավիրուսի պատճառով աճուրդի է հանել մի շարք անսովոր ցուցանմուշներ, որոնց թվում են անհետացած դոդո թռչնի ոսկորը, «միաեղջյուրի գանգը» և Վիկտորիա թագուհու վարտիքը: Այս մասին գրում է Daily Star-ը։
     Թանգարանի հիմնադիր և կոլեկցիոներ Վիկտոր Վինդը պարզաբանել է, որ ստիպված է եղել վաճառքի հանել 442 ցուցանմուշ՝ թանգարանին ֆինանսապես աջակցելու համար։ Այն փակ է կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով: Հաստատությունը խնդիրներ է ունեցել այցելուների բացակայության պատճառով։ «Դա սարսափելի սրտաճմլիկ է, ես երբեք չէի մտածի վաճառել իմ մեծագույն գանձերը, բայց մենք գոյատևելու այլ միջոց չունենք»,- ասել է Վինդը: Իր հավաքածուն նա հավաքել է մանկության տարիներից սկսած։
     Ընդ որում, թանգարանի սեփականատերը խոստովանել է, որ իր համար ծանր է հրաժեշտ տալ ոչ թե Մեծ Բրիտանիայի թագուհու ներքնազգեստին, այլ դոդո թռչնի ոսկորին, որը ցույց է տալիս, թե մարդիկ ինչ վնաս կարող են հասցնել շրջակա միջավայրին:
     Պանտալոնի արժեքը տատանվում է 5-7 հազար ֆունտ սթերլինգի միջև: «Հետաքրքրաշարժից արտասովոր» խորագրով աճուրդը տեղի կունենա մայիսի 6-ին:

11283 | 0
Facebook