Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ու «Թալիբան»-ը քննարկում են Աֆղանստանից զորքերի դուրս բերման հարցը

20:32, երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ-ն ու «Թալիբան»-ը քննարկում են Աֆղանստանից զորքերի դուրս բերման հարցը

ԱՄՆ-ն ու «Թալիբան» շարժումը քննարկում են ամռան կեսերին ամերիկյան զորքերի դուրս բերման ավարտի հնարավորությունը: Ավելի վաղ վերջնաժամկետ էր նշվում սեպտեմբերի կեսը: Աֆղանական «Պոլո նյուզ» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ բանակցությունների համար Քաբուլ է եկել ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը: Թալիբներին չի գոհացրել նախնական վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11-ը, ուստի այժմ քննարկվում է նոր ժամկետ: Ենթադրաբար, հուլիսի կեսերին ամերիկյան զորքերը պետք է արդեն լքած լինեն Աֆղանստանը:

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե կողմերն այս հարցով համաձայնության գան, ապա «Թալիբան»-ը պատրաստ կլինի մասնակցություն ունենալ Թուրքիայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցի վերաբերյալ:

6233 | 0
Facebook