Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը 25 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը

20:24, երեքշաբթի, 27 ապրիլի, 2021 թ.
Արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը 25 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը

Ուելսի արքայադուստր Դիանայի հարսանեկան զգեստը 25 տարվա ընթացքում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը Քենսինգթոնյան պալատում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։


     Արքայադստեր որդիները՝ Քեմբրիջի 38-ամյա դուքս Ուիլյամն ու Սասեքսի 36-ամյա դուքս Հարին, համաձայնել են մոր հայտնի հարսանեկան զգեստը տրամադրել Royal Style In the Making ժամանակավոր ցուցահանդեսի համար, որը կբացվի հունիսի 3-ին:

     Պարբերականի համաձայն՝ մետաքսե զգեստը կդառնա ցուցադրության հիմնական մասը:
     Արքայադուստր Դիանայի հարսանեկան հանդերձանքը, որով նա 1981 թվականին ամուսնացել է Ուելսի արքայազնի հետ, նախագծվել է դիզայներներ Դևիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից:

     Զգեստի պատրաստման ընթացքում արքայադուստրը ստիպված է եղել 15 անգամ այն փորձել, քանի որ զգալիորեն նիհարում էր։ Այն ժամանակ հանդերձանքը գնահատվել է 9 հազար ֆունտ սթերլինգ, իսկ այսօրվա դրությամբ արժեքը հավասար է 35 500 ֆունտ սթերլինգի:

8250 | 0
Facebook