Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կիլիկյան թագավորության վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանի անունով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կա փողոց

03:08, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Կիլիկյան թագավորության վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանի անունով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կա փողոց

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեիք, որ...
     Կիլիկյան թագավորության վերջին արքա Լևոն 6-րդ Լուսինյանի (1374-1375թթ) անունով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կա փողոց:
     Կիլիկյան թագավորության կործանումից հետո Լևոն 6-րդը գերի է ընկնում Եգիպտոսում, և ազատվում եգիպտական գերությունից 1382թ., իսկ 1383թ. ից, 8 տարի շարունակ, կառավարել է իսպանական Մադրիդ և Վիլյառեալ քաղաքները:
     Կյանքի վերջին տարիները արքան անցկացրել է Փարիզի Սեն Օուեն պալատում, որտեղ Կառլոս 6-րդ արքան թոշակ է նշանակել հայոց արքային, 500 ֆրանկ:
     Մահացել է 1393թ. և թաղվել Սուրբ Քրիստինե եկեղեցում, իսկ 1793թ. դին տեղափոխվել Փարիզի Սեն Դնի եկեղեցում, որտեղ կա արքայական գերեզմանատուն»:

4307 | 0
Facebook