Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն ու Մերկելը Ռուսաստանին հորդորել են չուժեղացնել ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին

10:32, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
Բայդենն ու Մերկելը Ռուսաստանին հորդորել են չուժեղացնել ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակը, կարծիք հայտնել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի սահմանների մոտ ռազմական ներկայության ուժեղացումը, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Կանցլերն ու նախագահը համակարծիք են, որ Ռուսաստանը պետք է կրճատի ռազմական ներկայությունը (Ռուսաստանի արևմուտքում)՝ իրավիճակի լարվածության թուլացմանը հասնելու համար»,- հայտարարել է Զայբերտը:

3631 | 0
Facebook