Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է նախագծերի իրականացման համար». Չավուշօղլու

17:44, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է նախագծերի իրականացման համար». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկերոջ հետ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է։ Տարածաշրջանում բարեկեցության ապահովման հետ մեկտեղ՝ մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները։ Եթե Հայաստանը դրան դրական վերաբերվի, Հարավային Կովկասն ապագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,- հայտարարել է Չավուշօղլուն։

19665 | 0
Facebook