Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որքան կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի կառավարման գործում շուտ աճի, այնքան մենք արագ դուրս կգանք մեր փորած էս փոսից». Գ. Միսկարյան

03:05, երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ.
«Որքան կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի կառավարման գործում շուտ աճի, այնքան մենք արագ դուրս կգանք մեր փորած էս փոսից». Գ. Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի հանրապետությունը մի հարստություն ունի` մարդը։ Էդ հարստության գերակշիռ մասը կանայք են, որոնք սակայն համընդհանուր բարիքի ստեղծման գործում անհամեմատ ավելի քիչ մասնակցություն ունեն քան տղամարդիկ։ Որքան կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի կառավարման և բարիքի ստեղծման գործում շուտ աճի, այնքան մենք շուտ ու արագ դուրս կգանք մեր փորած էս փոսից։
     Շնորհավոր մարտի 8»:

2019 | 0
Facebook