Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը

22:55, շաբաթ, 27 փետրվարի, 2021 թ.
Ընդդիմության՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտնում է. «Այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում 15։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։
     Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։
     «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 15:40-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 3300 մարդ»

13007 | 0
Facebook