Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«251 հարց՝ ուղղված կառավարությանը. ծանրաբեռնելու իմաստը չեմ տեսնում». Տիգրանյանը՝ Խաչատրյանին

13:30, երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ.
«251 հարց՝ ուղղված կառավարությանը. ծանրաբեռնելու իմաստը չեմ տեսնում». Տիգրանյանը՝ Խաչատրյանին

Այսօր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պարետատան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողվի նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հանձնաժողովի իմքայլական անդամները որևէ հարց չեն առաջադրել և հարցաշարի կազմմանը չեն մասնակցել:

«Սա Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների հանձնաժողովների կազմած հարցաշարն է և բավականին ծավալուն է»,- ասաց պատգամավորը, ապա դիմելով հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, նկատեց, որ հարցերը կարող էին լինել ավելի կոնկրետ և սահմանափակ:

«Պետական մարմիններին ուղղվող հարցումներն ավելի շատ պետք է միտված լինեն որոշակի վիճակագրական տվյալների տեղեկատվության հայցմանը: Այս հարցաշարում կան ավելի շատ գնահատողական հարցեր, որոշ դեպքերում նաև պնդումներ, և ձևակերպված հարցը որևէ միտում չունի կոնկրետ տեղեկատվություն ստանալու հետ: Հարցաշարն ավելի թեթև կլիներ, եթե, օրինակ, բաց աղբյուրներում առկա ինֆորմացին դուք նորից չհայցեիք պետական մարմիններից: Օրինակ՝ հարցերից մեկն է, թե երբ է հայտարարվել պանդեմիան: Հարցաշարն էս հարցով ծանրաբեռնելու իմաստը չեմ տեսնում»,- հավելեց Տիգրանյանը:

«251 հարց՝ ուղղված կառավարությանը. ծանրաբեռնելու իմաստը չեմ տեսնում». Տիգրանյանը՝ Խաչատրյանին
4690 | 0
Facebook