Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Վահագն Վերմիշյանին փոխարինողի անունը

23:00, երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.
Հայտնի է Վահագն Վերմիշյանին փոխարինողի անունը

Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում և ամենայն հավանականությամբ հավանության կարժանանա։

Արմեն Ղուլարյանը Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի առաջին տեղակալն էր, շուրջ մեկ տարի կատարում էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ Վահագն Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

3751 | 0
Facebook