Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիլ Բայդենը երդմնակալության արարողությանը #Markarian ապրանքանիշի հագուստ է կրել

10:50, հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.
Ջիլ Բայդենը երդմնակալության արարողությանը #Markarian ապրանքանիշի հագուստ է կրել

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողությանը ներկայացել է Markarian ապրանքանիշի հագուստով։

Առաջին տիկնոջ վերարկուն զարդարված է եղել մուգ կապույտ թավշյա օձիքով և ճարմանդներով։

«Կապույտ գույնը խորհրդանշում է վստահություն, համարձակություն ու կայունություն»,- ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ:

Բրենդի հիմնադիրն է ծնունդով Կոլորադոյից, դիզայներ Ալեքսանդրա Օ'Նեիլը։ Այն հիմնադրվել է 2017 թվականին և անվանվել է ի պատիվ հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի կողմից հայտնաբերված «Մարգարյան գալակտիկաների» պատվին։

Դիազայները մանկուց սիրել է հիանալ անծայրածիր երկնքի գեղեցկությամբ, աստղերով և տիեզերքով։

Markarian ապրանքանիշը խորհրդանշում է Օ'Նեիլի սերը դեպի երկնային ռոմանտիզմ։

8616 | 0
Facebook