Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս խաղաղապահներն ապահովում են երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

11:00, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահներն ապահովում են երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը և քաղաքացիների տեղաշարժը ԼՂ Լաչինի միջանցքով: Այս մասին այսօր հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

«Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, պարենային և այլ ապրանքների տեղափոխումը ԼՂ, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնելու համար ԼՂ մեկնող աշխատող խմբերի անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ ռուսական տվյալների՝ ավելի քան 26 հազար բնակիչներ արդեն վերադարձել են իրենց բնակության վայրերը:

Ինչպես հայտնի է՝ Քաշաթաղի շրջանն անցել է Ադրբեջանին. տրվել է 5 կմ ճանապարհային միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապն Արցախի հետ:

Ռուս խաղաղապահներն ապահովում են երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ
5472 | 0
Facebook