Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այ հողատու, քեզ ո՞վ է իրավունք տվել հայ հասարակության անունից ասել, թե արձանագրության ստորագրումն այլընտրանք չուներ». Էդուարդ Շարմազանով

11:35, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Այ հողատու, քեզ ո՞վ է իրավունք տվել հայ հասարակության անունից ասել, թե արձանագրության ստորագրումն այլընտրանք չուներ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ հողատո՛ւ, քեզ ո՞վ է իրավունք տվել հայ հասարակության անունից ասել, թե նման պայմաններով արձանագրության ստորագրումն այլընտրանք չուներ։

Հերիք է սուտ խոսես. այլընտրանք կար և այդ այլընտրանքը հոկտեմբերի 20-ին Պուտինը քեզ ներկայացրել է, բայց դու հրաժարվել ես այդ առաջարկից, որի արդյունքում ի կատար է ածվել «կիրթ ու կառուցողական» Ալիևիդ երազանքը՝ Շուշին ու Հադրութը տեսնելու Ադրբեջանի կազմում։

Քո հեռանալուն այլընտրանք չկա։

Հողատուն չպետք է ներկայացնի հայ ժողովրդին բանակցություններում»։

3931 | 1
Facebook