Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկ Մարությանը՝ Երևան քաղաքի բյուջեից 100 միլիոն դրամ Ստեփանակերտին հատկացնելու մասին

12:35, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.
Հայկ Մարությանը՝ Երևան քաղաքի բյուջեից 100 միլիոն դրամ Ստեփանակերտին հատկացնելու մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։
     Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։
     Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։

2562 | 0
Facebook