Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քանի դեռ չէր խոսել, չգիտեինք, թե ով է եղել Գլխավոր շտաբի այս պետը». Հայկ Մարտիրոսյան

12:05, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
«Քանի դեռ չէր խոսել, չգիտեինք, թե ով է եղել Գլխավոր շտաբի այս պետը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտակ Դավթյանի՝ Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցը սահմռկեցուցիչ է նրանով, որ քանի դեռ չէր խոսել, չգիտեինք, թե ով է եղել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի այս պետը և ընդհանրապես բանակի ղեկավարությունը։

Հիմա տեսանք՝ թուլամորթ, վախկոտ և լրագրողի հարցերին ոչ մի կերպ բանական պատասխաններ տալու անընդունակ մարդիկ են ցայսօր բանակի ղեկավար կազմը, որոնք հիմա անգամ, երբ պետք է, որ գոնե Մովսես Հակոբյանի պես յուրովի ապաշխարեին, մտածում են սեփական ողորմելի կաշիները փրկելու մասին։

Հայկական բանակը պետք է վերակառուցել։ Եվ անել դա զրոյից։ Բարձր սպայական այս աղբակույտը պետք է որպես ամոթ և խարան հայ ժողովրդի պատվին, տրիբունալի առջև կանգնելուց առաջ, առնվազն ուղարկվի պատմության աղբանոց»։

5801 | 1
Facebook