Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեուլում հայտարարել են կորոնավիրուսի 3-րդ ալիքի բռնկման մասին

11:20, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ.
Սեուլում հայտարարել են կորոնավիրուսի 3-րդ ալիքի բռնկման մասին

Կորոնավիրուսի 3-րդ ալիքն է սկսվել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուն Տե Հոն։ «Մենք կարծում ենք, որ Սեուլում այժմ վարակի 3-րդ ալիքն է ընթանում, քանի որ, նման իրավիճակ է նկատվել փետրվար-մարտ և օգոստոս ամիսներին»,- նշել է պաշտոնյան:

Հարավային Կորեայում մի քանի օր անընդմեջ, 1 օրում կորոնավիրուսային վարակի ավելի քան 300 դեպք է գրանցվում: Սեուլում նախօրեին արձանագրվել է COVID-19-ի 218 դեպք. սա օգոստոսից ի վեր առավելագույն ցուցանիշն է:

4894 | 0
Facebook