Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Ռուս խաղաղապահները Շուշիից ուղեկցել են Ադրբեջանի բանակի առաջին շարասյանը

13:55, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահները Շուշիից ուղեկցել են Ադրբեջանի բանակի առաջին շարասյանը

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Շուշիից Ադրբեջանի բանակի առաջին շարասյան ուղեկցումը դեպի Կարմիր Շուկա գյուղ։ Այս մասին հայտնել է ТАСС-ի թղթակիցը:
     Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ ադրբեջանական բանակի շարասյան կազմում 3 «ԿամԱԶ» է եղել իր անձնակազմով, որը, խաղաղապահ ուժերի տվյալներով, եղել է առանց զենքի: Ուղեկցումն իրականացվել է 2 «Տիգր» զրահամեքենայով։
     Խաղաղապահների ներկայացուցիչները չեն հստակեցրել շարասյան նպատակը։

| | |
8706 | 0
Facebook