Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններից հետո փոստով եկած ձայները չեն հաշվելու

20:55, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Թրամփը հայտարարել է, որ ընտրություններից հետո փոստով եկած ձայները չեն հաշվելու

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համընդհանուր ընտրությունների օրվանից հետո փոստով ստացված քվեաթերթիկները չեն հաշվվի։

«Ընտրությունների օրվանից հետո եկած ձայները չեն հաշվվի»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Twitter-ի վարչակազմն ԱՄՆ նախագահի այդ գրառումը նշել է որպես «մոլորեցնող»:

«Այս թվիթը պարունակում է վիճելի կոնտենտ, որը կարող է մոլորության մեջ գցել, թե ինչպես կարելի է մասնակցել ընտրություններին կամ այլ քաղաքացիական միջոցառմանը»,- նշված է հաղորդագրության մեջ օրիգինալ տեքստի փոխարեն:

Ընդ որում, օգտատերերը կարող են դիտել Թրամփի հրապարակման տեքստը՝ սեղմելով «Դիտել» բառի վրա։

5163 | 0
Facebook