Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ֆրանսիան չի հրաժարվելու իր արժեքներից և դիմակայելու է ահաբեկչությանը»․ Մակրոն

12:55, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
«Ֆրանսիան չի հրաժարվելու իր արժեքներից և դիմակայելու է ահաբեկչությանը»․ Մակրոն

Ֆրանսիացի ժողովուրդը չի հրաժարվի ժողովրդավարության արժեքներից՝ չնայած իսլամիստ ահաբեկիչների հարձակումներին, որոնց դեմ նա շարունակելու է պայքարել։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
     «Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստ ահաբեկիչների հարձակմանը, քանի որ այն մարմնավորում է կարծիքների, դավանանքի արտահայտման ազատությունը և որոշակի կենսակերպը։ Մեր ժողովուրդը համախմբվել է՝ հետապնդելու ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք լինեն: Մեր հետախուզական և ոստիկանական ծառայությունները, ամեն տարի կանխում են տասնյակ հարձակումներ: Ամբողջ պետությունն իր ուժերը մոբիլիզացնում է խորհրդարանի կողմից քննարկվող և ընդունվող օրենքների հիման վրա։ Քանի որ մենք չենք հրաժարվի ո՛չ ժողովրդավարությունից, ո՛չ օրենքի գերակայությունից»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
     Մակրոնն ուշադրություն է հրավիրել արմատական իսլամի գաղափարախոսության տարածման խնդրին, որը «երեխաներին ատելություն է սովորեցնում»՝ կոչ անելով նրանց անտեսել օրենքները: «Հենց դա եմ ես անվանել «անջատողականություն» իմ ելույթներից մեկում»,-ընդգծել է նա:
     «Ես ոչ մեկին թույլ չեմ տա պնդել, որ Ֆրանսիան կամ նրա կառավարությունը խրախուսում են մուսուլմանների նկատմամբ խտրականությունը»,-հայտարարել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան «նույնքան աշխարհիկ երկիր է մուսուլմանների համար, որքան քրիստոնյաների, հրեաների, բուդդիստների և բոլոր հավատացյալների համար»:

7372 | 0
Facebook