Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում և երկրում ընտրությունները հարթ են ընթացել

21:55, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքում և երկրում ընտրությունները հարթ են ընթացել

Քվեարկությունը Նյու Յորքում հարթ է անցել, քիբերհարձակումներ չեն նկատվել, ընտրատեղամասեր է եկել քաղաքի շուրջ 1,2 մլն բնակիչ, իսկ փոստի միջոցով ուղարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը հասել է 2,3 միլիոնի: Այս մասին հայտարարել Է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
     «Մեծ թվով ընտրողներ են մասնակցել քվեարկությանը,- նշել է նա։ Ե՛վ քաղաքում, և՛ երկրում անցել են մաքուր և արդար ընտրություններ, դա փաստ է»: «Ընտրությունները շատ հարթ են ընթացել, և իհարկե, դա կապված է նրա հետ, որ շատերը վաղաժամ են քվեարկել»,- հավելել Է նա՝ հիշեցնելով, որ քվեարկության նախօրեին իշխանությունները վախենում էին քվեարկության համակարգերի վրա քիբերհարձակումներից:
     «Բարեբախտաբար, նման բան չենք նկատել»,- ընդգծել է քաղաքապետը՝ տեղեկացնելով, որ փոստով ուղարկված քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է:

4268 | 0
Facebook