Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական մամուլը Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում». Վահրամ Պողոսյան

10:15, երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանական մամուլը Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում». Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
     Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։
     Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»։

14166 | 0
Facebook