Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«С-400-ի կիրառումը կլինի ՆԱՏՕ-ից անկախ»․ Թուրքիայի ՊՆ

12:30, հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.
«С-400-ի կիրառումը կլինի ՆԱՏՕ-ից անկախ»․ Թուրքիայի ՊՆ

Զենիթահրթիռային С-400 համակարգերը, որոնք Անկարան ձեռք է բերել Մոսկվայից, կգործարկվեն ՆԱՏՕ-ի համակարգից անկախ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«С-400-ը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի հրամանատարական կառավարման համակարգին։ Դրանք կգործարկվեն անկախ»,-նրա խոսքը մեջբերել է TRT հեռուստաալիքը։

Բացի այդ, Աքարի պնդմամբ՝ ՌԴ-ից C-400-ի ձեռքբերումը չի նշանակում, որ Անկարան «հեռանում է ՆԱՏՕ-ից»:

14906 | 0
Facebook