Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածում է Ստեփանակերտին

22:20, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը ծանր հրթիռներով հարվածում է Ստեփանակերտին

Հակառակորդը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին: Գրանցվել է մոտ երեք-չորս հարված, օդային տագնապի ազդանշանը միացված է:

«Ադրբեջանն այսօր առաջին անգամ ծանր հրթիռներով քիչ առաջ հարվածել է Ստեփանակերտին: Նրանք շարունակում են թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը շարունակում է դատարկ կոչերն ու հայտարարությունները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

14568 | 0
Facebook