Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ

22:50, երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Ստեփանակերտում հայտնաբերվել են թուրքական և իսրայելական հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է. «ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։
     Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։
     Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։
     Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները»:

11067 | 0
Facebook