Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ

12:15, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՀ ԱԳՆ-ը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ

Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է:

9342 | 0
Facebook