Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի ժողովրդի շնորհակալությունն եմ փոխանցում մեր եզդի եղբայրներին». ԱՀ նախագահ

17:35, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
«Արցախի ժողովրդի շնորհակալությունն եմ փոխանցում մեր եզդի եղբայրներին». ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանին: Հանդիպմանը Թամոյանն ասել է, որ եզդիները պատրաստակամություն են հայտնել մեկնել սահման: Որոշ խմբեր, Եզդիների ազգային միության նախագահի փոխանցմամբ, արդեն Արցախում են: «Ինձ համար սա անակնկալ և զարմանք չէ, որ այսօր մեր եզդի եղբայրները մեր կողքին են: Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ հետ: Ուզում եմ Արցախի ժողովրդի շնորհակալությունը փոխանցել մեր եզդի եղբայրներին, ովքեր ապրում են Հայաստանում և Հայաստանից դուրս»:

3373 | 0
Facebook