Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին». Ադամ Շիֆ

22:40, կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
«Պետք է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին». Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ Արցախում խաղաղության վերականգնման համար:
     «Ադրբեջանը ձեռնարկել է վերջին տարիներին ամենախոշոր հարձակումը Արցախի վրա, և նախնական հաղորդագրությունների համաձայն, զգալի զոհեր են եղել։ ԱՄՆ-ն պետք է շտապ աշխատի Մինսկի խմբի մյուս անդամների հետ, որպեսզի վերականգնի խաղաղությունը և կանխի հետագա ցանկացած լարվածություն, որը վտանգի տակ կդնի ավելի շատ կյանքեր», - Facebook-ի իր էջում գրել է կոնգրեսականը։
     «Ադրբեջանի ագրեսիան կեղծ համարժեքության քաղաքականության ձախողումն է, որը Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության հակառակ կողմն է։ Ես օրենք եմ մտցրել, որը թույլ կտա պարզել, թե ով է նախաձեռնել այս և այլ բախումները, ինչն անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է նա։

10349 | 0
Facebook