Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տասնհինգ տարի անց վերաբեմադրում ենք «Վերելք»-ը». Վարդան Պետրոսյան

14:20, երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
«Տասնհինգ տարի անց վերաբեմադրում ենք «Վերելք»-ը». Վարդան Պետրոսյան

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատրաստելով այս տարվա հերթական նոր ներկայացումս` մտածում էի` ի՞նչ պետք է ասել մեր այսօրվա լարված, չարացած, պառակտված, բզկտված հասարակական քաղաքական կյանքում, ու հասկացա...

«Վերելք»

Ահա, այսօրվա հրամայականը։ Հոգևոր վերելք, համախմբում, միավորում, փոխադարձ սեր, հարգանք, մարդկային բարձր, վսեմ հարաբերություններ...

Վերելք...

Տասնհինգ տարի անց վերաբեմադրում ենք «Վերելք»-ը՝ Գյումրիի պետական թատրոնում և խաղալու ենք հայաստանյան բոլոր բեմերում։

ՎԵՐԵԼՔ, ՎԵՐԵԼՔ, ՎԵՐԵԼՔ...»:

3259 | 0
Facebook