Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի նեղ խմբային նպատակների համար». Վահրամ Թոքմաջյան

16:25, շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
«Մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի նեղ խմբային նպատակների համար». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ անդրադարձել էի մի հոլովակի, որում ուսուցչուհին վիրավորում է սովորողներին։ Գիտեի, որ հոլովակը հին է։ Հասկանալի է, որ այն շրջանառվում է ԿԳՄՍ դեմ ծավալված ոչ բովանդակային, կեղտոտ արշավի շրջանակներում։ Պարզվեց.

Ա. հոլովակը երեք տարվա վաղեմության է։

Բ. Բազմաթիվ հատվածներ մոնտաժված են ու հանրությանն է ներկայացված «ձեռնտու» տարբերակը։

Գ. Ուսուցչուհին այլևս չի աշխատում դպրոցում։

Ստացվում է, որ մարդուն շարունակում են ենթարկել ստորացուցիչ ծաղրուծանակի, հոգեբանական ծանր ճնշման` նեղ խմբային նպատակների համար։ Ուսուցչուհուն ճանաչող մարդկանցից ես ստացել եմ նամակներ։

Մենք պատրաստ ենք տրամադրել իրավական խորհրդատվություն, աջակցություն, եթե ուսուցչուհին ցանկություն կունենա գնալ այդ ուղով։

Նա ամուսնացած է, ունի երեխաներ։ Պատրաստ ենք նաև գործընկեր հոգեբանների միջոցով աշխատել երեխաների հետ։

Բուլինգի դեմ բուլինգով չեն պայքարում։ Իսկ կեղտոտ արշավականները վաղ թե ուշ պատասխան են տալու»։

5106 | 1
Facebook