Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#AstraZeneca-ն դադարեցրել է #COVID_19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

16:10, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
#AstraZeneca-ն դադարեցրել է #COVID_19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

AstraZeneca դեղագործական ընկերության հայտարարության մեջ նշված է, որ «անվտանգության տվյալները վերանայելու նպատակով՝ պատվաստումները դադարեցվել են»: AstraZeneca-ն փորձարկում Է Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութը, որը մշակվել է շիմպանզեի ադենովիրուսի օգտագործմամբ:
     Որպես կանոն, վիրուսը շիմպանզեի մոտ առաջացնում է ցրտի զգացողություն։
     Փորձարկման կասեցման մասին լուրն առաջին անգամ հաղորդել է STAT լրատվական կայքը:
     Դադարի մասին լուրը եղավ նույն օրը, երբ AstraZeneca-ն ութ այլ գլխավոր տնօրենների հետ միասին պարտավորվեց «պատվաստված անձանց անվտանգությունն ու բարեկեցությունը դարձնել գլխավոր առաջնահերթություն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման համար»։

6439 | 0
Facebook