Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացած աղջիկը մեկ ժամով վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ

21:15, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2020 թ.
Մահացած աղջիկը մեկ ժամով վերակենդանացել է իր հուղարկավորության ժամանակ

Ինդոնեզիայի 12-ամյա բնակչուհին վերակենդանացել է, երբ հարազատները հուղարկավորությանն են նախապատրաստվելիս եղել։ Այս մասին հայտնել է Daily Star-ը։
     Նշվում է, որ օգոստոսի 18-ին երեխային հոսպիտալացրել են քրոնիկ դիաբետի հետ կապված բարդությունների պատճառով: Նույն օրը բժիշկներն արձանագրել են աղջկա մահը, իսկ նրա հարազատներն սկսել են նախապատրաստել հուղարկավորությանը:
     Ականատեսները հայտնել են, որ մարմնի լվացման ժամանակ մահացած աղջիկը բացել է աչքերը, նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, իսկ սիրտը կրկին սկսել է բաբախել: Չնայած ժամանած բժիշկների ջանքերին՝ նա, այնուամենայնիվ, մահացել է՝ «հարություն»-ից մեկ ժամ անց։
     Պարբերականն ընդգծել է, որ նման բան կարող էր պատահել «Լազարոսի համախտանիշի» պատճառով։ Սրտի կաթվածից մահացած մարդկանց մոտ կարող է ինքնաբուխ կերպով վերսկսվել արյան շրջանառությունը, ինչի հետևանքով վերականգնվում են շնչառությունն ու սրտխփոցը:

16263 | 0
Facebook