Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում զոհվել է ռուս գեներալ-մայոր

21:05, երեքշաբթի, 18 օգոստոսի, 2020 թ.
Սիրիայում զոհվել է ռուս գեներալ-մայոր

Սիրիայում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ գեներալ, այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության կայքը:

Եվս 2 զինվորական վիրավոր է: Հաղորդվում է, որ Դեր Զորի մոտակայքում՝ ճամփեզրին, ռումբը գործի է դրվել, երբ գեներալ-մայորին տեղափոխող շարասյունն անցնելիս է եղել ճանապարհով:

ՌԴ ՊՆ-ն չի հաղորդում զոհվածի անունը, սակայն «Военкоры Русской Весны» թելեգրամ-ալիքը հայտնում է, որ նա Վյաչեսլավ Գլադկիխն էր:

6535 | 0
Facebook