Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

12:10, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 27-ի N ՀՕ-278-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»։

5142 | 0
Facebook