Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

15:50, ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ.
«Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Այսօր հրավիրեց արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։

Տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

‼️Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։

✅Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնում է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար»։

| | |
2159 | 0
Facebook
COMMENT.am