Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը որոնում է «Գեղամա» ռեստորանի սեփականատիրոջը

12:25, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Ոստիկանությունը որոնում է «Գեղամա» ռեստորանի սեփականատիրոջը

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 28-ին, Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող նշված ռեստորանային համալիրի սեփականատերը 3 այլ անձանց հետ ծեծի են ենթարկել անվտանգության աշխատակցին։

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Խանզադյանի և Երևանի բնակիչ՝ 50-ամյա Վոլոդյա Կարապետյանի միջև, որի ժամանակ էլ Գ. Խանզադյանը հարվածել է Վ. Կարապետյանի աչքին՝ պատճառելով վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խանզադյանը «Գեղամա» ռեստորանային համալիրի սեփականատերն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

22228 | 0
Facebook