Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար

10:50, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Ուկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների։
     «Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաև մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին և գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար»,- ասել է Յակով Օսադչինը:

Ուկրաինացի ազգայնականները զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմելու համար
9830 | 1
Facebook