Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը խոստովանել է, որ ձեռք են բերել «Ռեմդեսիվիր»-ի համաշխարհային պաշարների 90%-ը

23:50, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Թրամփը խոստովանել է, որ ձեռք են բերել «Ռեմդեսիվիր»-ի համաշխարհային պաշարների 90%-ը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբոլգի իր էջում տեսանյութ է հրապարակել և խոստովանել, որ ԱՄՆ-ն ձեռք է բերել երկրում արտադրվող «Ռեմդեսիվիր» պրեպարատի համաշխարհային պաշարների 90%-ը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ստորագրել է երեք հրամանագրեր, որոնք թույլ կտան երկրում նվազեցնել դեղամիջոցի գները: Համաձայն առաջին հրամանագրի՝ ավելի մատչելի գներով հնարավոր կլինի դեղամիջոցներ ներկրել այլ երկրներից, այդ թվում՝ Կանադայից: Դեղագործական ընկերություններին պարտադրվում է զեղչեր կիրառել միջնորդ ընկերությունների համար, որոնք զեղչով կվաճառվեն հիվանդներին: Մեկ այլ հրամանագրով էլ երկրում իջեցվում է ինսուլինի գինը:
     Ավելի վաղ բրիտանական The Guardian պարբերականը գրել էր, որ Միացյալ Նահագները ձեռք է բերել «Ռեմդեսիվիր» հակավիրուսային պրեպարատի պաշարների մոտ 90%-ը:

8077 | 0
Facebook