Միացյալ Նահանգները պահանջել է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ «պաշտպանելու Ամերիկյան մտավոր սեփականությունը» և «ամերիկացիների անձնական տեղեկատվությունը»: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: Չինաստանը խստորեն դատապարտել է այդ քայլը, որը Թրամփի վարչակազմի ձեռնարկած մի շարք միջոցներից վերջինն է, քանի որ այն ուժեղացնում է ճնշումն աշխարհում երկրորդ խոշոր տնտեսության վրա՝ առևտրի, տեխնոլոգիաների, մարդու իրավունքների և անվտանգության հարցերում:
Թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով, որ «ԱՄՆ-ն չի հանդուրժի ամերիկյան ինքնիշխանության խարխլումն ու ժողովրդի ահաբեկումը, ինչպես որ չի հանդուրժում Չինաստանի առևտրային անարդարությունները»: