Համաձայն Արողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է օրական 237,7 հազարով: Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 230.3 հազար նոր դեպք: Նախորդ ռեկորդի մասին՝ 228 հազար դեպքի, կազմակերպությունը հայտնել էր հուլիսի 10-ին:
Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել են Միացյալ Նահանգներում (67.1 հազար մարդ), Բրազիլիայում (39.9 հազար մարդ), Հնդկաստանում (34.9 հազար մարդ)և Հարավային Աֆրիկայում (13.1 հազար մարդ):
Մահվան դեպքերի օրական ցուցանիշը կազմել է 5 682 մարդ: Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 13.9 միլիոն մարդ, ավելի քան 602 657 մարդ: