Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը». Մանե Թանդիլյան

23:35, հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը». Մանե Թանդիլյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի լրագրողներ, մեզ շատ եք հարցնում՝ արդյոք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։

Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն՝ 20 տոկոսը։

26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։

Հետևաբար, ՍԴ-ն իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»։

9218 | 1
Facebook