Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի սահմանագոտում գտնվող Կիվու լճում ողբերգություն է տեղի ունեցել: Ավելի քան 60 մարդ է ջրախեղդ եղել մոտորանավի շրջվելու հետևանքով:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը, սակայն հանրության լայն շրջանակներին հայտնի է դարձել այժմ:
Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս հանել 20 մարդու: Վերջին տվյալներով՝ խեղդվել է 61 մարդ: Նշվում է, որ դեպքի պահին ուժգին քամի է եղել, իսկ նավակը ծանրաբեռնված է եղել:
Նավակն, ի դեպ, շահագործվել է ապօրինի: