Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբ մահճակալներն սպառվում են, նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է». քաղաքագետ

14:00, կիրակի, 07 հունիսի, 2020 թ.
«Երբ մահճակալներն սպառվում են, նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է». քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ևս մեկ դառնագույն կանխագուշակում, ցավոք, իրականացավ: Երբ որոշում ընդունվեց երկիրն առանց իրական սահմանափակումների անմիջապես բացել, ես խոսեցի այս օրվա մասին, զգուշացրեցի, ահազանգեցի: Դա տեսանելի էր մեզ, տեսանելի չէր, կամ էլ` տեսանելի էր, բայցև ընդունելի էր իշխանությունների համար:

Սա անընդունելի սցենար էր:

Հայտարարությունը, որ մահճակալներնսպառվել են` նշանակում է, որ ոչ թե պարզ պառկելատեղերն են սպառվել, այլ` ինտենսիվ թերապիայի մահճակալները: Դա բոլորովին այլ երևույթ է: Իսկ երբ դրանք սպառվում են` նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է: Երբ փլուզվում է համակարգը` մահերը դառնում են կրկնակի չարդարացված: Եթե ազատ մահճակալ լինելու պարագայում ծանրագույն հիվանդների կենդանի մնալու շանսերը որոշ մասնագետների կողմից գնահատվում են 20%, ապա փլուզման պարագայում` դրանք դառնում են 0: Նորմալ կառավարվող երկրներում այդ փլուզումից հնարավոր եղավ խուսափել: Հայաստանում` ոչ: Հնարավոր չեղավ, որովհետև կառավարությունը խայտառակ, աններելի, հանցավոր անփութությամբ և տգիտությամբ ապակառավարում իրականացրեց և ինքը դարձավ ազգային անվտանգությանը հարվածող:

Առողջապահական համակարգի փլուզումն արդեն փաստ է:

Եվ դրա միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ` իշխանությունը»:

5616 | 3
Facebook