«Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս, սակայն այն ընթանում է թեթև, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա մի կարևոր փաստ, եթե մենք ինքներս բավականին լուրջ չվերաբերվենք այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները, լուրջ վտանգի տակ կդնենք մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները»,- այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը՝ նշելով, որ այսօր գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:
Նա նշեց, որ հիվանդանոցի ողջ անձնակազմով փետրվարից պայքարում են հիվանդության դեմ. «Հավատացեք, մենք 4 ամիս է՝ չգիտենք ինչ բան է հանգիստը, մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից, մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում»,- ասաց Դավիդյանցը: