Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ»

08:40, հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ.
Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն. «Փաստ»

«Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարևորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլև ողջ տնտեսության վրա։

Ավիացիան մեծ դերակատարություն ունի ինչպես գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության զարգացման գործում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացման և բիզնես միջավայրի բարելավման հարցում: Եվ պատահական չէ, որ ավիացիայի առաջընթացին վերաբերող հարցերը գտնվում են պետությունների կառավարությունների հատուկ հոգացության ներքո։

Իսկ հայկական ավիացիայի զարգացումը առավել քան կարևոր է՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ մեր երկիրը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկվելով, տրանզիտի հետ կապված խնդիրներ ունի։ Դրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ մեր կառավարությունները խոսում են ավիացիոն ոլորտը զարգացնելու մասին։

Եվ հատկապես իշխանափոխությունից հետո կառավարությունում ակտիվ քննարկման էր դրվում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, իսկ վարչապետ Փաշինյանը սիրում էր խոսել քաղաքացիական ավիացիային նոր որակ հաղորդելու մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

| | |
2057 | 0
Facebook