Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Mercedes-Benz-ը ցուցադրել է նոր #S-Class մեքենայի դիզայնը

20:55, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
#Mercedes-Benz-ը ցուցադրել է նոր #S-Class մեքենայի դիզայնը

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի S-Class սեդանի դիզայնի վերաբերյալ կարճ տեսանյութը: Ենթադրվում է, որ մեքենայի պաշտոնական ցուցադրությունը տեղի կունենա մոտ ժամանակներում:

Ինչպեսև սպասվում էր, սեդանի արտաքին տեսքը կարող է տարբերվել իր նախորդից` նոր CLS և E-Class-ից։

Նոր S-Class-ի սրահում կհայտնվի սենսորային մեծ էկրան, որը կդառնա զգալիորեն արդիականացված MBUX տեղեկատվական-զվարճանքային համալիրի մասը: Հենց այս համակարգի միջոցով հնարավոր կլինի կառավարել մեքենայի գործառույթների մեծ մասը, քանի որ սրահում կա կոճակների և անջատիչների նվազագույն քանակ:

Նոր Mercedes-Benz S-Class-ը հիմնված կլինի MRA II մոդուլային ճարտարապետության վրա, որը նախատեսված է գերմանական ապրանքանիշի կողմից արտադրած ամենամեծ մոդելների համար:

#Mercedes-Benz-ը ցուցադրել է նոր #S-Class մեքենայի դիզայնը
18047 | 0
Facebook