Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը հերքում է Ուհան քաղաքի ծովամթերքների շուկայում կորոնավիրուսի առաջացման վարկածը

15:05, շաբաթ, 30 մայիսի, 2020 թ.
Չինաստանը հերքում է Ուհան քաղաքի ծովամթերքների շուկայում կորոնավիրուսի առաջացման վարկածը

SARC-CoV-2 կորոնավիրուսի առաջնային աղբյուրը, որը հանդիսացավ COVID-19-ի համաճարակի աղբյուր, չի հանդիսանում Ուհան քաղաքի ծովամթերքի շուկան: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը, գրում է Daily Mail-ը:

Ուհանի ծովամթերքի շուկայից կենդանիների նմուշների գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք չունեն COVID-19 հետքեր, ինչը նշանակում է, որ շուկան չէր կարող մարդկանց համար լինել վարակման աղբյուր:

Ըստ կենտրոնի տնօրեն Գաո Ֆուի, շուկան ոչ թե կորոնավիրուսի պատճառ է հանդիսացել, այլ «դրա զոհերից մեկը»: Միևնույն ժամանակ, չինացի գիտնականների ուսումնասիրությունները հաստատել են այն վարկածը, որ համավարակը առաջացել է չղջիկներց, սակայն մարդկանց փոխանցվել է «միջնորդ կենդանու» միջոցով: Զրոյական հիվանդի վարակվելու ճշգրիտ վայրն անհայտ է:

10765 | 0
Facebook