Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում կանխատեսվում է քաղաքացիական պատերազմ

00:00, երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.
Բրազիլիայում կանխատեսվում է քաղաքացիական պատերազմ

Բրազիլիայում պաշտոնաթող զինվորականները կանխատեսում են, որ, հնարավոր է, քաղաքացիական պատերազմ սկսվի Դաշնային Գերագույն դատարանի գործողությունների հետևանքով, որը հետաքննություն է սկսել նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ, հայտնում է UOL-ը:
     Խոսքը նախագահին ուղղված մեղադրանքների մասին է, որոնք վերաբերում են լիազորությունների չարաշահմանը և հետաքննող մարմինների գործողություններին միջամտելուն: Առաջին անգամ հանրության կողմից նախագահի հնարավոր հանցագործությունների մասին հայտնի դարձավ արդարադատության նախկին նախարար Սերխիո Մորուի կողմից: Ըստ նախկին զինվորականների՝ հետաքննություն սկսելու որոշումը սրում է կառավարման ճյուղերում առկա ճգնաժամը, և դրա հետևանքները կարող են հանգեցնել նույնիսկ քաղաքացիական պատերազմի:

Բրազիլիայի արդարադատության և հանրային անվտանգության նախարար Սերխիո Մորուն հրաժարական է ներկայացրել ապրիլի 24-ին: Նա նշանակվել էր նախագահի կողմից` կոռուպցիայի դեմ պայքարի համար և հեռացվել, երբ Բոլսոնարուն պաշտոնանկ էր արել դաշնային ոստիկանության պետին: Մորուն կարծում է, որ Բրազիլիայի նախագահն այդ քայլով ցանկացել է կանխել իր որդիների մասնակցությամբ քրեական գործերի հետաքննությունը»:

7513 | 0
Facebook