Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիայի վարչապետի արձագանքը՝ բժիշկների բողոքի ակցիային

11:15, երկուշաբթի, 18 մայիսի, 2020 թ.
Բելգիայի վարչապետի արձագանքը՝ բժիշկների բողոքի ակցիային

Ինչպես հայտնել էինք, Բելգիայի Սեն Պիեռ հիվանդանոցի բուժաշխատողներն «ամոթի միջանցք» էին կազմել՝ մեջքով շրջված դիմավորելով երկրի վարչապետ Սոֆի Ուլմեսին, ով այցելել էր բժշկական հաստատություն: Այս կերպ նրանք իրենց վրդովմունքն էին ցույց տվել Բելգիայի իշխանություններին` համաճարակի պայմաններում առողջապահական համակարգի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար:

Բելգիայի վարչապետ Սոֆի Ուիլմեսն այսօր անդրադարձել է բողոքի ակցիային՝ նշելով, որ զրուցել է բժիշկների հետ և նրանց հորդորել երկխոսության: Ըստ նրա՝ կարևոր է, որպեսզի հնարավոր լինի «լսել և բացատրել, երբ ինչ-որ բան սխալ է լինում»:

Բելգիացի բժիշկները վարչապետին դիմավորել են «ամոթի միջանցք» կազմած
13752 | 0
Facebook